Չավի․ «Սա իսկական հանցագործություն է»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը դժգոհությամբ է խոսել այս մրցաշրջանում իր թիմի օրացույցի մասին:

«Սա իսկական հանցագործություն է: Բարդ օրացույցի պատճառով բազմաթիվ վնասվածքներ։ Թիմը 9 հանդիպում է անցկացրել 28 օրվա ընթացքում»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում Marca թերթը։

Վերջին խաղում նրանք նվազագույն հաշվով հաղթանակ տարան «Օսասունայի» նկատմամբ՝ 1։0 հաշվով։ «Բարսելոնան» վաստակել է 47 միավոր և զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Չավին հայտարարեց ակումբից հեռանալու մասին։