«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկն ու հարձակվող Մոհամեդ Սալահը կարող են կարիերան շարունակել անգլիական թիմում։
Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «Լիվերպուլը» նախատեսում է բոլոր ջանքերը գործադրել՝ նրանց իրենց թիմում պահելու համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբի ղեկավարությունը կարծում է, որ նոր մարզիչը կցանկանա սկսել աշխատել մի թիմում, որն արդեն ունի հիմնական թիմ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սալահն ու վան Դեյկը կհետևեն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին և այս մրցաշրջանի ավարտից հետո կլքեն մերսիսայդյան ակումբը։
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Յուրգեն Կլոպը հայտարարեց, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Լիվերպուլը»: Իր հայտարարության մեջ գերմանացի մասնագետը հասկացնել է տվել, որ այլեւս էներգիա չունի թիմը մարզելու համար։