Անդերսոնը պատմել է, թե ինչպես է ապրել Ռոնալդուի տանը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Անդերսոնը պատմել է, թե ինչպես է ապրել Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տանը։

«Ես ու Նանին մոտ մեկ տարի ապրել ենք Ռոնալդուի տանը։ Ես շատ շնորհակալ եմ նրան հյուրընկալության համար։ Կրիշտիանուն մեզ տարավ մարզումների, կերակրեց և մեզ անձնական խոհարար վարձեց։ Առանձնատան ներսում և դրսում լողավազան կար, ինչպես նաև ջակուզի ու թենիսի կորտ»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Globo Esporte-ն։

Հիշեցնենք, որ Անդերսոնը «կարմիր սատանաների» ֆուտբոլիստ է եղել 2007-ից 2015 թվականներին։ Կիսապաշտպանը Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է ութ հանդիպում։