Տոնի Կրոս. «Շնորհավորում եմ նրանց, ովքեր այժմ կարող են պայմանագիր կնքել Յուրգեն Կլոպի հետ»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կիսվել է իր մտքերով Յուրգեն Կլոպի՝ մրցաշրջանի ավարտից հետո «Լիվերպուլից» հեռանալու որոշման վերաբերյալ։

«Շնորհավորում եմ նրանց, ովքեր այժմ կարող են պայմանագիր կնքել Կլոպի հետ։ Նա երկար տարիներ աշխատում է արտերկրում, և հարցումները ցույց են տալիս, որ նա Գերմանիայում ամենահայտնի մարզիչն է: Կարծում եմ՝ հիմա նույնը կարելի է ասել Անգլիայի մասին»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Գերմանացի ֆուտբոլիստը հույս ունի, որ Կլոպն ապագայում կաշխատի Գերմանիայի հավաքականում։