«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Պաբլո Ֆորնալսը շուտով կդառնա «Բետիսի» խաղացող, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ ինսայդերի՝ տրանսֆերի գումարը կկազմի 6 մլն եվրո՝ գումարած 4 մլն հնարավոր հավելավճարները։
27-ամյա իսպանացին լոնդոնյան ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Վեսթ Հեմի» կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ չխփելով ոչ մի գոլ։
Ֆորնալսը նախկինում հանդես է եկել «Վիլյառեալում» և «Մալագայում»։