Ռոբերտ Լևանդովսկի․ «2023 թվականին իմ ներսում կրակը մարեց»

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գնահատել է ակումբային մակարդակով իր ելույթները 2023 թվականին։

«2023 թվականին մի պահ կար, երբ ես ինձ ավելի թույլ էի զգում ոչ միայն հոգեպես, այլև ֆիզիկապես։ Այդ տարի բոլոր բացասական գործոնները միաձուլվեցին ու միանգամից եկան։ Ամեն ինչ հավաքվեց:

Իհարկե, ես սխալներ թույլ տվեցի։ Ես հայտնվեցի մի բանի մեջ, որից դուրս գալու համար շատ երկար ժամանակ պահանջվեց։ Իսկ ֆուտբոլում դա հեշտ չէ անել մեկ-երկու շաբաթում։

2022 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ թեստեր հանձնեցի և տեսա, որ ֆիզիկապես լավ եմ, շարունակեցի առաջ շարժվել։ Սա նշանակում է, որ ինձ դեռ շատ լավ խաղեր կան։ Բայց 2023 թվականին իմ ներսում կրակը մարեց»,- ասել է Լևանդովսկին Foot Truck-ին տված հարցազրույցում։

2023/24 մրցաշրջանում Լևանդովսկին Իսպանիայի առաջնության 20 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ։