Խավիեր Տեբաս. ««Բարսելոնան» թիմ է, որը միշտ ցանկանում է հաղթել ամեն ինչ»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Չավիի՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը լքելու որոշման մասին։

«Դա այնքան վերջերս է տեղի ունեցել, որ ես դրա մասին շատ մտածելու հնարավորություն չեմ ունեցել։ Նման որոշումներ լինում են, ոմանք գնում են, մյուսները գալիս են։

Իրավիճակը «Բարսելոնայում» արտացոլում է այն, երբ տեղի է ունենում մարզական ճգնաժամ։ Դա կարող է պատահել բոլոր ակումբներում՝ անկախ նրանից՝ ֆինանսական գործերը լավ են, թե ոչ։

«Բարսելոնան» թիմ է, որը միշտ ցանկանում է հաղթել ամեն ինչ, և մարզչի համար հիասթափեցնող է, երբ նա հաջողության չի հասնում։ Դա տեղի է ունենում նաև այլ թիմերի հետ»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն: