«Ռեալը» կփորձի գնել Ռաֆայել Լեաուին

Մադրիդի «Ռեալը» փոխարինող է գտել Կիլիան Մբապպեին, եթե ՊՍԺ-ի հարձակվողի տրանսֆերը ձախողվի։

Ինչպես հայտնում է Defensa Central-ը՝ վկայակոչելով լրագրող Էկրեմ Կոնուրին, մադրիդյան ակումբը կփորձի գնել «Միլանի» վինգեր Ռաֆայել Լեաուին, քանի որ նրան դիտարկում են որպես ֆրանսիացուն պոտենցիալ փոխարինող։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապպեն ծրագրում է իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնել մարտին։

24-ամյա Լեաուն այս մրցաշրջանում «Միլանի» կազմում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։

Մբապպեի պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում, դարձել 28 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հունվարի 20-ին տեղեկություն հայտնվեց, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը սպառնացել է ակումբի ղեկավարությանը հեռանալ թիմից, եթե «Լոս Բլանկոները» ձեռք բերեն Մբապպեին։