«Չելսին» «Շախտյորին» 30 միլիոն բոնուս կվճարի Միխայլո Մուդրիկի համար

Հայտնի է դարձել, թե ինչ պայմաններում «Չելսին» Մուդրիկի համար կվճարի «Շախտյորին» ևս 30 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ ուկրաինական ակումբը եզրային հարձակվողի համար ստացել է 70 միլիոն եվրո, եւս 30 միլիոնը նախատեսված է բոնուսների տեսքով։

Ինչպես հայտնում է The Athletic-ի լրագրող Լիամ Թոմեյը, Անգլիայի առաջնությունում կամ Չեմպիոնների Լիգայում յուրաքանչյուր չեմպիոնության համար լոնդոնցիները պետք է փոխանցեն 5 միլիոն եվրո։

Այսպիսով, «Շախտյորը» կկարողանա ստանալ ամբողջ գումարը միայն այն դեպքում, եթե «Չելսին» նվաճի վեց գավաթ։

Այս մրցաշրջանում «Չելսին» Պրեմիեր Լիգայի 9-րդ տեղում է և չի մասնակցում եվրոպական մրցաշարերին։