«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը վիրահատության է ենթարկվել աճուկի հետ կապված խնդիրների պատճառով։ 28-ամյա ֆրանսիացուն ապաքինվելու համար կպահանջվի մոտ 10 շաբաթ, հայտնում է ակումբի կայքը։
Վերջին անգամ Մարսիալը խաղադաշտ էր դուրս եկել դեկտեմբերի 9-ին «Բորնմութի» հետ խաղում (0-3)։
Այս մրցաշրջանում Մարսիալը անցկացրել է 19 հանդիպում, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։