Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն մեկնաբանել է մադրիդյան ակումբի հետ պայմանագրի երկարաձգումը։ Ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ:
«Հպարտ եմ, որ երկարաձգեցի պայմանագիրս աշխարհի լավագույն ակումբի հետ, շատ ուրախ եմ այստեղ լինելու համար։ Ես ինձ չափազանց մոտիվացված եմ զգում՝ շարունակելու պատմություն կերտել այստեղ: Սա ինձ համար առանձնահատուկ բան է: «Ռեալն» իմ տունն է»,- Միլիտաոյի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։
Բրազիլացի ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 143 հանդիպում, դարձել 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։