Ժոաու Կանսելուն և Ժոաու Ֆելիշը կարող են մնալ «Բարսելոնայում»

Պորտուգալացի ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը հայտարարել է Ժուաու Ֆելիշի և Ժոաու Կանսելուի պայմանագրերը գնելու «Բարսելոնայի» ցանկության մասին։

Կատալոնական ակումբի ղեկավարությունը մտադիր է խաղացողներին պահել մշտական ​​հիմունքներով։ «Բարսան» նախատեսում է նրանց հետ համագործակցել այս մրցաշրջանից հետո։

24-ամյա Ֆելիշը 17 հանդիպումներում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Կանսելուն Լա Լիգայի 16 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։