Իսկոն խոսել է «Ռեալում» անցկացրած ժամանակի մասին

«Բետիսի» կիսապաշտպան Իսկոն խոսել է «Ռեալում» անցկացրած ժամանակի մասին։ Նա նշել է, որ հենց այդ ժամանակ է սկսել հոգեբանական խնդիրներ ունենալ։

«Ես կոտրվեցի և չունեի բավարար բարոյական ուժ՝ իրավիճակը շրջելու համար: Ես ինձ զոհ էի զգում, թեև այդպես չէի»,- Իսկոյի խոսքը մեջբերում է Movistar Plus+-ը։

Իսկոն «Ռեալում» հանդես է եկել 2013-ից 2022 թվականներին։ Այս ընթացքում կիսապաշտպանը 353 պաշտոնական հանդիպում է անցկացրել՝ դառնալով 53 գոլի և 57 գոլային փոխանցման հեղինակ։