Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը դեմ է մադրիդյան ակումբի կողմից ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ պայմանագիր կնքելուն։
Ինչպես հայտնում է Metro-ն, 23-ամյա բրազիլացին մոտեցել է ղեկավարությանը՝ սպառնալով հեռանալ Մադրիդի «Ռեալից», եթե գնեն Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին։ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով:
Վինիսիուսի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։
Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում, դարձել 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։