Յուրգեն Կլոպը անդրադարձել է Մոհամեդ Սալահի վնասվածքին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է հարձակվող Մոհամեդ Սալահի վնասվածքին, որը նա ստացել էր Գանայի հավաքականի հետ Աֆրիկայի գավաթի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում (2։2)։ Նա նշեց, որ դեռ ստույգ տեղեկություն չկա։

«Մենք ոչինչ չգիտենք։ Ես խոսել եմ նրա հետ երեկ երեկոյան, և նա պետք է լրացուցիչ բուժզննում անցնի: Սա այն է, ինչ նրանք անում են հենց հիմա։ Դուք գիտեք, թե ինչ է ազդրի վնասվածքը»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» կայքը։

Եգիպտոսի և «Լիվերպուլի» հարձակվող Սալահը փոխարինվել է Գանայի դեմ խաղի առաջին խաղակեսի վերջում։