ՊՍԺ-ի և Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Խավի Սիմոնսը, ով վարձավճարով հանդես է գալիս «Լայպցիգում», կարող է դառնալ «Բավարիայի» ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է Bayern&Germany-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)՝ Sport Bild-ին հղումով։
Ըստ աղբյուրի՝ մյունխենյան ակումբը կարող է առաջիկա ամռանը 20-ամյա կիսապաշտպանին գնելու առաջարկ անել։ «Լայպցիգն» իր հերթին մտադիր է ՊՍԺ-ի հետ բանակցել մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը վարձակալության երկարաձգման շուրջ։ Ինքը և ֆրանսիական ակումբը դեռ որոշում չեն կայացրել ապագայի վերաբերյալ։
Այս մրցաշրջանում Սիմոնսը «Լայպցիգի» կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է վեց գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 70 միլիոն եվրո։