Բրունո Գիմարայեշ․ «Մի օր նա կդառնա Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ»

«Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարայեշը կարծում է, որ «կաչաղակների» գլխավոր մարզիչ Էդի Հաուն մի օր կգլխավորի Անգլիան: «Երեք առյուծները» ներկայումս գլխավորում է Գարեթ Սաութգեյթը:

«Հաուն անհավանական մարզիչ է: Կարծում եմ՝ նա ակումբը հասցրեց աննախադեպ բարձունքների։ Երբ ես եկա «Նյուքասլ», մեր իրավիճակը շատ ցանկալի էր: Տեսեք, թե ինչ է կատարվում հիմա։ Այս ամենը նրա վաստակն է։ Վստահ եմ, որ մի օր Էդին կդառնա Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ»,- Գիմարեսի խոսքերն է մեջբերում Geordie Boot Boys-ը։

Էդի Հաուն հանդես է գալիս «Նյուքասլում» 2021 թվականից։ Իր կարիերայի սկզբում 46-ամյա մասնագետն աշխատել է «Բորնմութում» և «Բարնլիում»: Այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի 21 տուրից հետո «Նյուքասլը» 29 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղը։