Իսկո․ ««Բարսելոնանյի» համար շատ բարդ է լինելու»

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողական ոճի կիսապաշտպան Իսկոն, ով այժմ հանդես է գալիս «Բետիսում», կիսվել է իսպանական Պրիմերայի 21-րդ տուրի կատալոնական «Բարսելոնայի» հետ առաջիկա հանդիպման սպասելիքներով, որը կկայանա կիրակի օրը՝ հունվարի 21-ին։

«Որպեսզի «Բարսելոնան» հաղթի մեզ մեր տնային մարզադաշտում, նրանք պետք է քրտինք թափեն: Այս հանդիպումը միանշանակ բարդ է լինելու։ Նրանք շատ ցավալի պարտություն կրեցին, բայց պետք է սառնասրտություն պահպանեն: Հուսով եմ՝ կպահպանենք ֆուտբոլի այն մակարդակը, որը սովորաբար ցուցադրում ենք տանը խաղերի ժամանակ»,- Իսկոյի խոսքերն է մեջբերում Relevo-ն։

Լա Լիգայի 20 տուրից հետո «Բետիսն» ունի 31 միավոր և զբաղեցնում է յոթերորդ տեղը։ Իսպանիայի առաջնությունում 19 խաղից հետո «Բարսելոնան» վաստակեց 41 միավոր և զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։