«Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն ոչ միանշանակ պատասխան է տվել իր ապագայի և ոչ եվրոպական ակումբ հնարավոր տեղափոխության մասին հարցին։ Ֆրանսիացին հասկացրել է, որ չի ցանկանում ստիպել իրերը, և իր ապագայի հարցը մնում է բաց։
«Ես մտածում եմ կարիերաս շարունակելու մասին՝ հետևելով իմ ճանապարհին»,- ասել է Մբապպեն GQ-ին։
Այս մրցաշրջանում 25-ամյա Մբապպեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 26 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։