«Յուվենտուսը» հերքել է Ջորդան Հենդերսոնի հնարավոր ձեռքբերման մասին լուրերը

Թուրինի «Յուվենտուսի» մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին մեկնաբանել է «Ալ-Իտիֆակի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի հնարավոր պայմանագիր կնքելու մասին լուրերը:

«Որոշել ենք այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակտիվություն չցուցաբերել։ «Յուվենտուսը» ոչ ոքի պայմանագիր չի կնքի։ Մենք լիովին վստահում ենք մեր խաղացողներին։ Սա ակումբի ընտրությունն է այս պահին»,- Սոցցանցերում Ջյունտոլիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հենդերսոնը 2023 թվականի ամռանից է հանդես գալիս «Ալ-Իտիֆակում»։ Մինչ այս կիսապաշտպանը «Լիվերպուլում» անցկացրել է 12 տարի։ Այս մրցաշրջանում Հենդերսոնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, որոնցում կատարել է հինգ գոլային փոխանցում։