Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մոյզ Քինը շուտով կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինսայդեր Նիկոլո Շիրայի տեղեկությունների համաձայն՝ իտալացի հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Լա Լիգայի և Ֆրանսիայի Լիգա 1-ի ակումբները։
Աղբյուրը նշում է, որ եթե նա հեռանա «Յուվենտուսից», ապա Քինը կցանկանար հանդես գալ կրկին Եվրոպայում։ Հարձակվողը թիմից կհեռանա միայն վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը։
Հիշեցնենք, որ Քինը նախկինում հանդես է եկել Ֆրանսիայում՝ ՊՍԺ-ի կազմում, որտեղ 41 խաղում կարողացել է դառնալ 17 գոլի հեղինակ։ Իտալացին նույնպես Պրեմիեր Լիգայում հանդես գալու փորձ ունի, սակայն Քինը այդպես էլ չի կարողացել խաղալ «Էվերտոնում»։