Միկել Արտետան կարող է գլխավորել «Բարսելոնան»

«Բարսելոնան» «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետային համարում է Չավի Էռնանդեսին փոխարինելու առաջնահերթ թեկնածու, ով աստիճանաբար կորցնում է ղեկավարության վստահությունը։

Լրագրող Ադրիան Սանչեսի խոսքով՝ «Բարսելոնան» երազում է հրավիրել Արտետային, ով վերջին տարիներին տպավորիչ աշխատանք է կատարել «Արսենալի» ղեկին։

Հիշեցնենք, որ Միկելը «Բարսելոնայի» նախկին խաղացող է։ Ավելին, Արտետան մի քանի տարի աշխատել է որպես Պեպ Գվարդիոլայի օգնական «Մանչեսթեր Սիթիում»։

«Բարսելոնան» այժմ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է։