«Բարսելոնայի» ավագ Սերժի Ռոբերտոն խոստովանել է, որ եղել և մնում է կիսապաշտպան, այլ ոչ թե եզրային պաշտպան։
31-ամյա ֆուտբոլիստը հաճախ էր խաղում պաշտպանության աջ եզրում՝ թիմի կարիքների համար՝ հաջողությամբ հաղթահարելով այդ պատասխանատվությունը: Այդուհանդերձ, ինչպես Ռոբերտոն է նշել, ինքը միշտ սիրում է խաղալ միջին գծում։
«Ես միշտ ասել եմ, որ ինձ կիսապաշտպան եմ համարում: Մանկուց խաղացել եմ կիսապաշտպանությունում, բայց հետո որոշ հանգամանքների պատճառով սկսեցի խաղալ հիմնականում պաշտպանական եզրում։ Այս մրցաշրջանում ես կրկին ավելի հաճախ եմ խաղում միջին գծում, ինչն ինձ ուրախացնում է։ Հուսով եմ, որ կարող եմ շարունակել օգուտ տալ թիմին»,- ասել է Սերժի Ռոբերտոն «Ռեալի» հետ Սուպերգավաթի եզրափակչից առաջ: