Պորտուգալացի աստղը անգլիական ակումբ կարող է տեղափոխվել

«Մանչեսթեր Յունայթեդը» դեռ հույս ունի ավարտին հասցնել «Բենֆիկայի» կիսապաշտպան Ժոաու Նևեշի տրանսֆերը։

Անցյալ աշնանից 19-ամյա ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» տրանսֆերային նպատակներից մեկն է, սակայն կոնկրետ ոչինչ չի ստացվել դեռ: Ինչպես հաղորդում է Goal-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է մոտ ապագայում բանակցություններ սկսել Նևեշի համար՝ առանց հետաձգելու մինչև ամառ:

Պորտուգալացու պայմանագիրը պարունակում է 120 միլիոն եվրո ազատման կետ: Ժոաու Նևեշն ընթացիկ մրցաշրջանում «Բենֆիկայի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ի փորձագետները երիտասարդ տաղանդի արժեքը գնահատում են 45 միլիոն եվրո։