Անգլիայի առաջնության 21-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» 3։2 հաշվով հաղթանակ տարավ «Նյուքասլի» նկատմամբ։
Այս հանդիպման ժամանակ «Սիթին» ԱՊԼ-ում «Նյուքասլի» հետ խաղում գերազանցեց 100 գոլի շեմը։
Հենց «Նյուքասլը» դարձավ Պրեմիեր Լիգայի առաջին ակումբը, որին «Մանչեսթեր Սիթին» մրցաշարի պատմության մեջ ավելի քան 100 գոլ է խփել։
Հոբելյանականը երկրորդ գոլն էր, որը խփեց Կևին դե Բրույնեն։ Բելգիացին վերադարձել է 155-օրյա ընդմիջումից հետո ու վերջում հաղթական գոլային փոխանցում կատարել։