Կևին դե Բրույնեն այս ցուցանիշով շրջանցեց Ուեյն Ռունիին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն վնասվածքի պատճառով 155 օր բացակայությունից հետո խաղադաշտ է վերադարձել։

Կիսապաշտպանը Պրեմիեր Լիգայի «Նյուքասլի» դեմ խաղում փոխարինման է դուրս եկել 1։2 հաշվի ժամանակ, դարձել գոլի հեղինակ, գոլային փոխանցում կատարել և օգնել իր թիմին հաղթել 3։2 հաշվով։

Դե Բրույնեն Պրեմիեր Լիգայում իր կարիերայի ընթացքում 103 գոլային փոխանցում է կատարել: Այս ցուցանիշով նա շրջանցեց Ֆրենկ Լեմպարդին (102) և հասավ Ուեյն Ռունիին, ում հետ այժմ կիսում է պատմության 3-րդ տեղը։ Պրեմիեր Լիգայում ավելի շատ գոլային փոխանցումներ ունեն միայն Սեսկ Ֆաբրեգասը (111) և Ռայան Գիգսը (162):