Ջեյդոն Սանչո. «Ինձ զգում եմ ինչպես տանը»

«Բորուսիայի» հարձակվող Ջեյդոն Սանչոն, ով «Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով միացել է դորտմունդյան ակումբին, մեկնաբանել է «Դարմշտադի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0) և իր գոլային փոխանցումը։

«Ես ինձ զգում եմ ինչպես տանը, երբ վերադարձա, և հաճելի էր վերադառնալ խաղադաշտ: Ես ուղղակի ուրախ եմ, որ ներգրավված եմ եղել Ռոյսի գոլի մեջ։

Իմ նպատակն է կրկին երջանիկ լինել, վերադառնալ խաղադաշտ ու օգնել թիմին` վերադարձնել լավագույն եռյակ և, իհարկե, Չեմպիոնների Լիգա»,- Սանչոյի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

23-ամյա բրիտանացին Դորտմունդում հանդես է եկել 2017-ից 2021 թվականներին, երբ 85 միլիոն եվրոյով վաճառվել է «Մանչեսթեր Յունայթեդին»: