Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) տուգանել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիային (AFA) և Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային (CBF) 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղից առաջ անկարգությունների համար։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը։
Խաղից առաջ (նոյեմբերի 22-ին) տրիբունաներում երկրպագուների միջև զանգվածային ծեծկռտուք է սկսվել, որից հետո երկրպագուները բախվել են ոստիկանների հետ, ինչի հետևանքով խաղի մեկնարկը կես ժամով հետաձգվել է։
Արդյունքում ՖԻՖԱ-ն Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային տուգանեց 50 հազար շվեյցարական ֆրանկով (58,8 հազար դոլար) «մարզադաշտում կարգուկանոն չպահպանելու համար»։
Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիան 20 հազար (23,5 հազար դոլար) տուգանք է ստացել «մարզադաշտում և դրսում անկարգությունների համար»։