«Բարսելոնայի» փոխնախագահը գոհ է Չավիի աշխատանքից

«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն բարձր է գնահատել Չավիի աշխատանքը կատալոնացիների գլխավոր մարզչի պաշտոնում։

«Մենք շատ, շատ գոհ ենք Չավիի և նրա ողջ անձնակազմի աշխատանքից: Մենք գոհ ենք նրանից, թե ինչպես է նա կառուցում թիմը, ինչը հեշտ չէ, ինչպես է նա համատեղում երիտասարդությունը վետերանների հետ, ինչպես է նա դիմակայում ճնշմանը: Մենք շատ գոհ ենք Չավիից»,- Յուստեի խոսքերն է փոխանցում Marca-ն:

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 19 տուրից հետո 41 միավորով երրորդն է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: Նաև իսպանացի մասնագետի գլխավորությամբ «Բարսելոնան» դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ՝ խմբում զբաղեցնելով առաջին տեղը։

Հունվարի 14-ին կատալոնացիները Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում կխաղան Մադրիդի «Ռեալի» հետ։