Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին որոշել է, թե ով կլինի թիմի դարպասապահը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ խաղում, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ եզրափակչում մադրիդցիների դարպասը կպաշտպանի Կեպա Արիսաբալագան։ 29-ամյա իսպանացին պաշտպանել է դարպասը կիսաեզրափակիչ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղում (5-3)։ Ակումբի մարզական ղեկավարությունը նրա ելույթը գնահատում է լավ։
Այս մրցաշրջանում Կեպան անցկացրել է 11 հանդիպում՝ 7 անգամ անառիկ պահելով դարպասը և բաց թողնելով 16 գոլ։