Կառլո Անչելոտտին որոշել է, թե ով կլինի թիմի դարպասապահը «Բարսելոնայի» դեմ խաղում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին որոշել է, թե ով կլինի թիմի դարպասապահը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ խաղում, հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի համաձայն՝ եզրափակչում մադրիդցիների դարպասը կպաշտպանի Կեպա Արիսաբալագան։ 29-ամյա իսպանացին պաշտպանել է դարպասը կիսաեզրափակիչ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղում (5-3)։ Ակումբի մարզական ղեկավարությունը նրա ելույթը գնահատում է լավ։

Այս մրցաշրջանում Կեպան անցկացրել է 11 հանդիպում՝ 7 անգամ անառիկ պահելով դարպասը և բաց թողնելով 16 գոլ։