Ջորդան Հենդերսոնը կարող է տեղափոխվել իտալական գրանդ

«Ալ-Էտիֆակի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը կարող է վերադառնալ Եվրոպա: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, «Յուվենտուսը» բանակցություններ է վարում 33-ամյա անգլիացու հնարավոր վարձակալության շուրջ։

Հենդերսոնը «Ալ-Էտիֆակ» է տեղափոխվել անցած ամառ՝ 12 տարի «Լիվերպուլի» մարզաշապիկից հետո: Այժմ խաղացողը ցանկանում է վերադառնալ Եվրոպա։

Սաուդյան ակումբի կազմում Հենդերսոնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում և կատարել 5 արդյունավետ փոխանցում։