Հայտնի է, թե երբ կհեռանա Յոզուա Կիմմիխը «Բավարիայից»

Կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը կարող է հեռանալ «Բավարիայից»։ Ճիշտ է, դա կարող է տեղի չունենալ հիմա, բայց ամռանը, երբ մյունխենյան գրանդի հետ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ավարտին մեկ տարի է մնացել։

Կիմմիխը զարմացած է, որ «Բավարիան» դեռ առարկայական բանակցությունների մեջ չի մտել իր հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Այս ամենի մասին Transfer News Live-ը խոսում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգին հղումով։

ՊՍԺ-ն հետաքրքրություն է ցուցաբերում Կիմմիխի նկատմամբ, ինչպես նաև եվրոպական ֆուտբոլի մյուս գրանդները ուշադիր հետևում են 28-ամյա ֆուտբոլիստի իրավիճակին։ 2023/24 մրցաշրջանի 20 խաղում Յոզուա Կիմմիխը խփել է 1 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում իր թիմակիցներին։