Ֆլորիան Նոյհաուսի համար կպայքարեն եվրոպական գրանդները

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆլորիան Նոյհաուսը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի տեղեկություններով՝ 26-ամյա խաղացողը դժգոհ է ակումբում իր զբաղեցրած դիրքից, և «Բորուսիայի» ղեկավարությունը պատրաստ է բաժանվել նրանից։ «Սևիլիան» և «Լացիոն» հավակնում են Նոյհաուսին: Երկու ակումբներն էլ դիտարկում են նրան վարձակալելու տարբերակը, որը կներառի գնման տարբերակ:

Նոյհաուսը Մյունխենգլադբախի «Բորուսիայում» է հանդես գալիս 2017 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 9 միլիոն եվրո։