Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Ռեալը» մրցեց «Ատլետիկոյի» դեմ։
Կառլո Անչելոտտիի սաները գերգոլառատ հանդիպում անցկացրին ու կարողացան նվաճել եզրափակչի ուղեգիր։
Առաջին կեսում թիմերը մարտական ոչ-ոքի խաղացին։ Երկրորդ կեսում թիմերը ևս մեկական գոլով փոխանակվեցին ու խաղը տեղափոխեցին լրացուցիչ ժամանակ, որտեղ «Ռեալը» 2 գոլ խփեց ու հաղթեց։
«Ռեալը» եզրափակչում է, որտեղ նրա դեմ կխաղա «Օսասունա» – «Բարսելոնա» զույգի հաղթողը։
Իսպանիայի Սուպերգավաթ․
«Ռեալ» – «Ատլետիկո», 5:3 (2:2)
0:1 Ալվարո Մորատա, 7’
1:1 Անտոնիո Ռյուդիգեր, 20’
2:1 Ֆերլան Մենդի, 30’
2:2 Անտուան Գրիզման, 37’
2:3 Անտոնիո Ռյուդիգեր (ինքնագոլ), 78’
3:3 Դանի Կարվախալ, 85’
4:3 Ստեֆան Սավիչ (ինքնագոլ), 116’
5:3 Բրահիմ Դիաս, 120+2’