Ֆաբիո Կանավարոն ասել է, որ պատրաստ է գլխավորել իտալական ակումբը

Թուրինի «Յուվենտուսի» և «Նապոլիի» նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն կիսվել է իր կարծիքով, թե արդյոք կարող է գլխավորել նեապոլցիներին։

«Վաղուց ժամանակն է, որ ես նշանակվեմ։ Ինձ թվում է, որ դա ճիշտ է, ես պատրաստ եմ: Բայց որոշումը կայացնում է նախագահը, և ես, անկեղծ ասած, առաջարկներ չեմ ստացել այդ կապակցությամբ։ Միակ իրական, կոնկրետ շփումը եղել է «Բեշիքթաշի» հետ։ Բայց ի վերջո ընդամենը մի քանի օր առաջ ընտրեցին Պորտուգալիայի հավաքականի նախկին մարզիչ Ֆերնանդու Սանտուշին։ «Նապոլիում» իրավիճակը շատ բարդ է: Սպալետիի հեռանալուց հետո ոչինչ տեղի չունեցավ։ 22 միավոր պակաս, քան մեկ տարի առաջ, հսկայական տարբերություն է»,- Կանավարոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

«Նապոլին» 19 խաղից վաստակել է 28 միավոր և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը, թիմը ներկայումս գլխավորում է Վալտեր Մացցարին։