«Բավարիան» հրաժարվել է Ժոաու Պալինյային ձեռք բերելուց

Մյունխենի «Բավարիան» հրաժարվել է «Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաու Պալինյային ձեռք բերելու գործարքից, հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նման որոշում է կայացվել Կոնրադ Լայմերի վնասվածքի պատճառով, ինչը ստիպել է «Բավարիային» ուշադրությունը կենտրոնացնել ևս մեկ կենտրոնական և աջ պաշտպան ձեռք բերելու վրա։ Այս առումով «Թոթենհեմի» պաշտպան Էրիկ Դայերը դարձել է մյունխենցիների նախընտրելի թիրախը:

Հաղորդվում է, որ «Բավարիան» կշարունակի վերահսկել Պալինյային, քանի որ նրանք ծրագրում են նրան տեղափոխել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա պորտուգալացին «Ֆուլհեմի» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: