Պաուլո Մալդինիի որդին տեղափոխվել է Ա Սերիայի մեկ այլ ակումբ

Կիսապաշտպան Դանիել Մալդինին դարձել է «Մոնցայի» ֆուտբոլիստ, հայտնում է թիմի կայքը։

Ակումբը հայտարարել է 22-ամյա ֆուտբոլիստին «Միլանից» մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը վարձակալելու մասին։

Մրցաշրջանի առաջին հատվածում կիսապաշտպանը ժամանակավոր հիմունքներով հանդես է եկել «Էմպոլիում»։ Ա Սերիայի 7 հանդիպումներում ֆուտբոլիստն արդյունավետ չի գործել։

Մոնցան ներկայումս զբաղեցնում է 11-րդ տեղը Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: