«Ալ-Դուխայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի», հայտնում է AS-ը։
Ըստ աղբյուրի, «Ասթոն Վիլան», որն ունի 31-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքներ, չի խանգարի ֆուտբոլիստի որոշմանը։
Այս մրցաշրջանում նա խաղացել է 11 հանդիպում «Ալ-Դուխայի» կազմում, դառնալով՝ 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։