Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ վերջերս մահացած Ֆրանց Բեկենբաուերի, հայտնում է Գերմանիայի ֆուտբոլային լիգան (DFL):
«Ի հիշատակ Բեկենբաուերի՝ DFL-ը նախատեսում է մեկ րոպե լռությամբ հարգել և սգո համազգեստ կրել Բունդեսլիգայի 17-րդ տուրի հանդիպումների համար»,- ասվում է լիգայի հաղորդագրության մեջ։
Բեկենբաուերը մահացել է երկուշաբթի օրը՝ հունվարի 8-ին, 78 տարեկան հասակում։ Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի (1974) և Եվրոպայի (1972) չեմպիոն։ Պաշտպանը երկու անգամ արժանացել է նաև «Ոսկե գնդակին»։ Բացի այդ, Բեկենբաուերը 1990 թվականին Գերմանիայի հավաքականի հետ հաղթել է աշխարհի առաջնությունը՝ որպես գլխավոր մարզիչ։