«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին արձագանքել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ֆրանց Բեկենբաուերի մահվան լուրերին։
«Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է հարձակվողը սոցցանցերում։
Բեկենբաուերը երկու անգամ նվաճել է «Ոսկե գնդակը»՝ 1972 և 1976 թվականներին։ Չորս անգամ խաղացողը ճանաչվել է Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստ։