«Չելսիի» պաշտպան Յան Մացենը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ ինսայդերի՝ նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականի ամառ։ Այն կներառի փոխհատուցման տարբերակ, որը կգործի մինչև մրցաշրջանի ավարտը։
Մոտ ժամանակներս 21-ամյա հոլանդացին պետք է վարձավճարով տեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա»։
Այս մրցաշրջանում Մացենը անցկացրել է 15 հանդիպում և ստացել 2 դեղին քարտ։