Հայտնի է, թե երբ Կևին դե Բրույնեն և Էրլինգ Հոլանդը կկարողանան խաղադաշտ դուրս գալ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է թիմի ֆուտբոլիստներ Կևին դե Բրույնեի, Էրլինգ Հոլանդի և Ժերեմի Դոկուի ֆիզիկական վիճակի մասին հարցին։

«Վերջին երկու-երեք մարզումները նրանք անցկացրել են մեզ հետ: Ժերեմին շատ լավ է աշխատում, Կևինը նույնպես: Դե Բրույնեն երկար ժամանակ բացակայել է, ուստի մենք պետք է համբերատար լինենք և նրան ճիշտ խաղաժամանակ տրամադրենք, ինչպես Ժերեմիին: Էրլինգն իրեն մի փոքր ավելի լավ է զգում, բայց մենք պետք է զգույշ լինենք նրա հետ։ Ես չգիտեմ կիրակի «Նյուքասլի» խաղում պատրաստ կլինեն, բայց մնացած խաղերին նրանք պատրաստ կլինեն»,- ասել է Գվարդիոլան։

Դե Բրույնեն ազդրի վնասվածք էր ստացել օգոստոսին։ Դեկտեմբերին Հոլանդը կոտրվածք է ստացել, իսկ Դոկուն նույն ամսվա ընթացքում վնասել է մկանները: