Դատրո Ֆոֆանան կարող է կարիերան շարունակել Իսպանիայում

«Չելսիի» հարձակվող Դատրո Ֆոֆանան, ով վարձավճարով հանդես է գալիս «Ունիոնում», կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ «Սևիլիան» հավակնում է 21-ամյա կոտդիվուարցուն: Իսպանացիները մոտ են ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն, ով չի ընդգրկվել «Արմինիայի» հետ հաջորդ հանդիպման հայտացուցակում։

Այս մրցաշրջանում Ֆոֆանան անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։