Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթանակ տարավ «Ասթոն Վիլայի» նկատմամբ (3-2)։
Անգլիայի առաջնության լավագույն թիմն է Boxing Day-ում Պրեմիեր Լիգայի 1992 թվականի սկզբից ի վեր: Մանկունիացի գրանդը միջինը մեկ խաղում վաստակում է 2,5 միավոր: «Մանչեսթեր Յունայթեդը» 28 խաղում տարել է 22 հաղթանակ։
Բացի այդ, ամենաշատը գոլը խփում է «Մանչեսթեր Յունայթեդը»՝ միջինը 2,64 գոլ մեկ խաղում։
19 տուրից հետո Էրիկ տեն Հագի սաները Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում բարձրացան վեցերորդ հորիզոնական։