«Յուվենտուսը» տրանսֆերային նպատակ ունի

Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է արագ ավարտին հասցնել «Լիլի» կենտրոնական պաշտպան Տիագո Ջալոյի տրանսֆերը։ Tuttosport-ի տեղեկություններով՝ Թուրինյան ակումբը փորձում է արագացնել պորտուգալացու տեղափոխության գործարքը։

Հիշեցնենք, որ Ջալոն ձմեռային տրանսֆերային պատուհանի համար «Յուվենտուսի» գլխավոր նպատակներից է։ 23-ամյա պորտուգալացու պայմանագիրը «Լիլի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։

Transfermarkt-ը Ջալոյին գնահատում է 15 միլիոն եվրո։ Այս պահին պորտուգալացին շարունակում է ապաքինվել ծնկի խաչաձև կապանների պատռվածքից, որը նա ստացել էր մարտին։