Ռենատու Սանչեսը կարող է վերադառնալ Ֆրանսիա

«Ռոմայի» կիսապաշտպան Ռենատու Սանչեսը մոտ ժամանակներս կարող է վերադառնալ «Պարի Սեն Ժերմեն»։

Պորտուգալացին դժգոհ է Ժոզե Մոուրինյոյի թիմում իր դիրքից։ Խաղացողը վերջերս իր սոցցանցի էջում ջնջել է «Ռոմայի» մասին հիշատակումները, ինչը միայն բորբոքեց մարզչի հետ հնարավոր կոնֆլիկտի մասին խոսակցությունները։

Լրագրող Դանիելե Լոնգոյի խոսքերով, «Ռոման» պատրաստ է հունվարի սկզբին ավարտել Սանչեսի վարձավճարը։ Հռոմի ղեկավարությունն արդեն քննարկել է ՊՍԺ-ի հետ 26-ամյա ֆուտբոլիստի վերադարձը Ֆրանսիա։

Հիշեցնենք, որ «Ռոման» կիսապաշտպանին վարձակալել էր մինչեւ մրցաշրջանի ավարտ՝ գնելու տարբերակով։ Ֆուտբոլիստն ընդամենը ինը հանդիպում է անցկացրել իտալական ակումբի կազմում։