Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» 2-0 հաշվով արտագնա հաղթանակ տոնեց «Բարնլիի» նկատմամբ։
Ինչպես հաղորդում է OptaJoe-ն, անգլիական գրանդը Յուրգեն Կլոպի գլխավորությամբ հաղթել է բոլոր վեց հանդիպումներում, ինչը լավագույն արդյունքն է մրցաշարի պատմության մեջ։
Երեկվա հաջողության շնորհիվ մերսիսայդցիները վաստակեցին 42 միավոր և զբաղեցնում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։
Կլոպի սաները երկու միավորով գերազանցում են երկրորդ տեղում գտնվող «Արսենալին»։ Հաջորդ հանդիպումը «Լիվերպուլը» կանցկացնի հունվարի 1-ին «Էնֆիլդում» «Նյուքասլի» հետ։