Ռոդրիգոն կարող էր տեղափոխվել լոնդոնյան գրանդ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն անցյալ ամառ եղել է «Չելսիի» տրանսֆերային նպատակը։ Այս մասին հայտնում են Ok Diario-ը։

Աղբյուրի համաձայն՝ «թոշակառուների» ղեկավարությունը ցանկացել է գայթակղել բրազիլացի խաղացողին, սակայն գործարքը ձախողվել է։ Լոնդոնյան ակումբը Ռոդրիգոյի տրանսֆերի համար առաջարկել է 100 մլն եվրո, սակայն մադրիդցիները մերժել են։

Բրազիլացին մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2027/28 մրցաշրջանի ավարտին։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն Լա լիգայի 18 խաղում դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։