Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը 100 լեզվով շնորհավորել է բոլոր երկրպագուներին Սուրբ Ծնունդի կապակցությամբ։
Հարձակվողն իր սոցցանցերում հրապարակել է շնորհավորանքների տեսանյութ։ Գրառման տակ նա գրել է «Շնորհավոր Սուրբ Ծնունդ» և այդ արտահայտությունը թարգմանել աշխարհի 100 տարբեր լեզուներով։
34-ամյա Մյուլերը «Բավարիայում» հանդես է գալիս 2009 թվականի հուլիսից։ Ընթացիկ մրցաշրջանում նա գերմանական ակումբի կազմում անցկացրել է 19 հանդիպում, դարձել 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։